ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը», որի մեջ մտնում են այն ռուսները, ովքեր ենթադրաբար մասնակցություն ունեն իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ: Այս մասին BBC-ին հայտնել է ԱՄՆ Սենատում և Պետդեպարտամենտում գտնվող աղբյուրը:
Նոր անունները պետք է հայտնվեն «Մագնիտսկու օրենքին» նվիրված հաշվետվությունում, որը Պետդեպը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 14-ին պետք է փոխանցեն Կոնգրեսին:
2012-ի դեկտեմբերի 14-ին նախագահ Բարաք Օբամայի ստորագրած այս օրենքը թույլ է տալիս ԱՄՆ իշխանություններին կալանք դնել ռուս այն պաշտոնատար անձանց ակտիվների վրա, որոնց Վաշինգտոնում կասկածում են մարդու իրավունքները խախտելու մեջ: Նրանց նաև արգելվում է մուտք գործել ԱՄՆ:
Դեռևս հայտնի չէ, թե ում են պատրաստվում ներառել վերոնշյալ ընդլայնված ցուցակում: Ըստ վերջին տվյալների` այդ անձինք 18-ն են:










































