Երևանում, հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են 30-ամյա Արարատ Բ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ST 005 համարանիշի, 58-ամյա Արշակ Դ.-ի վարած «Opel Astra» մակնիշի 34 NS 131 համարանիշի և 28-ամյա Վրեժ Բ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CQ 122 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:










































