«Բարսելոնա»-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Խավյեր Ֆաուսը մեկնաբանել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը վաճառելու մտադրության մասին ասեկոսեները, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել արգենտինացի ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկելու նպատակահարմարության շուրջ:
«Չեմ հասկանում, թե մենք ինչո՞ւ հիմա պետք է Մեսսիին նոր պայմանագիր առաջարկենք: Մենք չենք կարող նոր համաձայնագրեր ստորագրել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ:
Ինչ վերաբերում է Մեսսիի տրանսֆերը վաճառելու հնարավորությանը, ապա այդպիսի գործարքի հավանականությունը հավասար է զրոյի»,- ասել է Ֆաուսը:









































