Այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն առաջին պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, կայացավ նրա հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը հաջորդեց մամլո ասուլիս: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի տաղավարում ծավալվեց քննարկում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի և քաղաքագետ Գևորգ Մելիքյանի մասնակցությամբ:
Գ. Մելիքյանը նշեց, որ Լավրովը և Մնացականյանը վաղեմի բարեկամներ են, գիտեն միմյանց ուժեղ և թույլ կողմերը, ինչը, ըստ նրա, կարևոր է դիվանագիտության համար, որպեսզի հնարավոր լինի նոր ձևով ուրվագծել այն վեկտորները, որոնք պետք է որոշակիորեն փոխվեն: «Խոսքը տարբեր շեշտադրումների մասին է, մասնավորապես նաև արցախյան հիմնախնդրի հետ կապված: Տպավորությունն այն է, որ կա հարաբերությունների լայն շրջանական»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ նաև որոշակիրեն զգացվում է, որ ԼՂ-ին վերաբերող և այս տարիներին կուտակված կնճռոտ խնդիրների շուրջ քննարկման հարցեր կան, նախորդ իշխանությունները վախով են մոտեցել, նույնիսկ չեն փորձել այդ հարցերը բարձրացնել:
«Զգացվում էր, որ ջերմ, բարեկամական մթնոլորտում են կայացել բանակցությունները, որոնք փակ էին»,- նշեց Արա Պապյանը և առանձնանշեց Արցախի վերաբերյալ Լավրովի մեկնաբանությունը առ այն, որ եթե կողմերը գան համաձայնության, իրենք կողջունեն Արցախի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: «Բացասական դիրքորոշման բացակայությունն ինքնին դրական է: Փոքր, բայց դրական քայլ արձանագրեցինք: Իհարկե, Ադրբեջանը պետք է փորձի ներկայացնել հարցի իր մոտեցումը»,- հավելեց Ա.Պապյանը:
Մելիքյանի դիտարկմամբ՝ մթնոլորտը դրական էր, բայց վտանգավոր էր այնքանով, որ «Լավրովը գնդակը նորից ուղարկեց Ադրբեջանի դաշտ՝ ասելով, որ ի վերջո նրանք են համաձայնություն տվող կամ չտվողը… Սա կարող է տանել փակուղի:
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվի՛ր պատերազմին. մենք պիտի պատրաստ լինենք, և Ադրբեջանին սաստողը հենց մեր պատրաստվածությունն է, և պատրաստակամությունն այնպիսի հարված տալու, որ զգան դրա եթե ոչ կործանիչ, ապա խիստ ավերիչ ուժը,- նշեց Ա. Պապյանը՝ հավելելով,ո ր Մինսկի խումբը չի կարող ստիպել Հայաստանին կամ Ադրբեջանին որևէ բան ընդունելու, քանի որ գոնե դե յուրե միջնորդող ուժ է:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Ադրբեջանն ունի մտավախություններ, որովհետև հայկական բանակն ուժեղ է:
Ամջողջությամբ՝ տեսանյությում:









































