Monday, 22 06 2026
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ

Բոլորս նույն նավի մեջ ենք՝ անկախ նրանից, թե ով է վերևում, ով՝ ներքևում. Արփինե Հովհաննիսյան

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

«Հիմա մեղադրանքները ուղղված են միջազգային կազմակերպությունների՞ն նաև, նրանք է՞լ են խեղաթյուրել»,- հարց ուղղեց ԱԺ Արփինե փոխխոսնակ Հովհաննիսյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ Ընտրական օրենսգրքում փոփոխություններին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեմային:

«ՀՀԿ-ն պատրաստակամ է մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դրանց աշխատանքներին, ավելին՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա: Չկա թեմա, որ պատրաստ չենք քննարկել: Միաժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է ներկա Ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ներառական, թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, այն եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 102 կողմ ձայներով: Ավելին՝ դրան դեմ խոսողները որակվել են քաղաքական սեկտանտներ»,- նշեց Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ ճիշտ կլինի հավատարիմ մնալ այդ սկզբունքներին. «Հայաստանի ԸՕ-ի վերաբերյալ եղել է Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը: Ընդգծվել է, որ Ընտրական օրենսգիրքը պատշաճ հիմք է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար: Կարծում եմ՝ պետք է հավատարիմ մնանք այս սկզբունքին, դիմենք Վենետիկի հանձնաժողով, ստանանք նրանից դրական եզրակացություն և պատշաճ կերպով կազմակերպենք խորհրդարանական ընտրություններ: Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք այս օրենսգրքից, դա կլինի նահանջ ՀՀ-ի համար՝ իր ստանձնած պարտավորություններից»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը հասկանում է, որ ՀՀԿ-ն օբյեկտիվ պատճառներով  քննադատության հարմար թիրախ է. «Քննադատելու ռեսուրսը, սակայն, սպառվելու միտում ունի: Կա նաև մեդալի հակառակ կողմը՝ աշխատանքը»:

Արփինե Հովհաննիսյանը վերջում եզրափակեց. «Բոլորս նույն նավի մեջ ենք՝ անկախ նրանից, թե ով է վերևում, ով՝ ներքևում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում