Tuesday, 30 06 2026
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ

Այն ուժը, որի հաշվին կնվազի Փաշինյանի վարկանիշը

Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադառնալով արտահերթ ընտրության խնդրին, որը ծրագրում փաստացի առաջնային ու առանցքային դրույթ է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր թիմի համար արագ արտահերթը միանգամայն ձեռնտու էր՝ հեղափոխության ալիքի ֆոնին բացարձակ հաղթանակի համար, բայց իրենց խնդիրը ընտրական համակարգ և մրցակցային դաշտ ձևավորելն է, որ խորհրդարան ընտրվի պրագմատիզմի և հստակ մրցակցության, ոչ թե հեղափոխական էյֆորիայի ելակետով: Սա զուտ ականջահաճո հայտարարություն է, թե համոզում, կարծիքները կարող են լինել տարբեր, բայց մոտեցումը միանգամայն ողջունելի է:

Այդուհանդերձ հստակ է նաև, որ բոլորը, այդ թվում ՝Փաշինյանի քաղաքական թիմի համար ներկայիս գործընթացը արդեն որքան հեղափոխական նոր փուլ, նույնքան էլ, ըստ էության, նախընտրական է և բոլորը առաջնորդվելու են քաղաքական շահով: Այստեղ նաև չկա որևէ անոմալ բան, այդպես է ամբողջ աշխարհում, հենց այդպիսին է քաղաքականությունը և խնդիրը այն է, թե շահը ինչպես է կանոնակարգվում պետական օրենսդրությամբ և հանրային բարոյականությամբ, արտացոլելով հասարակության խնդիրների բավարարումը: Ինչ վերաբերում է ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և հնարավոր հեռանկարներին, ապա այստեղ գերակշռող կարծիք կա, համենայնդեպս, շատ հաճախ արձանագրվող, որ ժամանակը Նիկոլ Փաշինյանի ու թավշյա հեղափոխության թիմի օգտին չէ, նրանք կունենան վարկանիշի անկում և, ըստ այդմ, խորհրդարանի ընտրությանը չեն կարող նույնիսկ ստանալ 50+1: Ինչ խոսք, միարժեք խոսել այս կամ այն տոկոսային հեռանկարի մասին, հնարավոր չէ:

Միևնույն ժամանակ մեծ է հավանականությունը իհարկե, եթե ոչ գրեթե աներկբա, որ 2019-ի մայիսի 8-ին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը չի ունենա այն վարկանիշը, որ ուներ 2018-ի մայիսի 8-ին կամ հունիսի 7-ին: Բայց ով ինչքան վարկանիշ կունենա, հնարավո՞ր է ասել: Դա ասելու համար պետք է կարողանալ կանխագուշակել թե՛ ներքին, թե՛ արտաքին զարգացումները, հնարավոր մարտահրավերները, քաղաքական ուժերի վիճակը, պահվածքը, և իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը, այսինքն՝ ԱԱԾ և իրավապահ համակարգի դերակատարումը: Արդյո՞ք ապրիլ-մայիսի զարգացումներից հետո Հայաստանում որևէ մեկը կստանձնի պատասխանատվություն ասել, թե ինչ զարգացումներ են հնարավոր: Չէ՞ որ միայն այդ դեպքում է հնարավոր ասել, թե ում օգտին է աշխատում ժամանակը: Առավել ևս, որ կարևորագույնն է չմոռանալ, որ ժամանակը աշխատում է Հայաստանում հեղափոխական տրամաբանությամբ, իսկ ընդհանրապես աշխատում է աշխարհաքաղաքական մասշտաբով:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի վստահության աճի նվազումը ինքնաբերաբար չի նշանակելու որևէ քաղաքական այլ ուժի վստահության աճ, վարկանիշի աճ: Այստեղ է թերևս կարևոր դիտարկել խնդիրը ամբողջական, լայն համատեքստում, որի շրջանակում պարզ կդառնա, որ Հայաստանում ճգնաժամը ընդգրկել է խորքային բնույթ և թավշյա հեղափոխությունն իրականում չի ենթադրում պարզ տեղափոխություն՝ ընդդիմությունից իշխանություն, և հակառակը: Թավշյա հեղափոխությունը և համակարգափոխությունն անխուասափելիորեն ենթադրում է ամբողջական, այսինքն թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր սեգմենտների փոփոխություն: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իհարկե կնվազի, դա քաղաքական բնականոնություն է, նաև հեղափոխական կամ հետհեղափոխական օրինաչափություն: Բայց այդ վարկանիշը կնվազի ավելի շուտ ապագայի ուժերի հաշվին, քան անցյալի: Եվ սա կլինի թավշյա հեղափոխության ամենաարժեքավոր էֆեկտներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում