ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել Է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանի իրագործմանը: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 7-ին՝ Բրյուսելում ելույթ ունենալով Պաշտպանության եվրոպական գործակալության խորհրդաժողովում:
«Ես առաջարկել եմ տրանսպորտային ենթակառուցվածքը հաշվի առնել հաջորդ բյուջեի շրջանակներում եւ լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել»,-ասել Է նա:
Մարտի վերջին Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել Է ռազմական ուժերի եւ տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանը, որը դարձել Է ԵՄ-ի մշտական կառուցավորված պաշտպանական համագործակցության (PESCO) եվրոպական ծրագրի կենտրոնական նախագծերից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:









































