Ազգային ժողովում, այսօր՝ հունիսի 7-ին, ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի հանդեպ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար:
Նա փոխարինեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































