WestJet կանադական ավիափոխադրողը Տորոնտոյի և Հեմիլթոնի միջազգային օդանավակայանների տերմինալներում տեղադրել է Santa chat box էլեկտրոնային սարքեր, որոնք տեղեկություններ են կորզել ուղևորներից ամանորին իրենց ցանկալի նվերների մասին:
Այնուհետև՝ վայրէջքից հետո, երբ սպասում էին ուղեբեռներին, նրանցից յուրաքանչյուրի անունով հասցեագրված տուփեր են ստացվել:
Օդանավակայանի տերմինալում ակնթարթորեն տիրել է տոնական ուրախ տրամադրություն, հուզմունք, արցունքներ:










































