Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ կառավարության ծրագրով, բայց կողմ է քվեարկելու: Ալիկ Սարգսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես կարդացել եմ ծրագիրը, չեմ կարող ասել, որ հրապուրված եմ, բայց կողմ եմ քվեարկելու»,-նշեց Սարգսյանը:
Հարցին, եթե հրապուրված չէ, ինչո՞ւ է որոշել կողմ քվեարկել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք, որպեսզի կառավարությունը չձախողվի, պետք է այնպես անենք, որ գոնե մեր պատճառով չձախողվի: Կարծում եմ, որ հարկավոր է աջակցել, կողմ քվեարկել, որպեսզի մարդիկ անցնեն իրենց գործառույթների իրականացմանը»:











































