Իսպանական Los Del Rio խմբի Macarena երգը օգնում է սրտի անուղղակի մերսման դեպքում։ «Մակարենա»-ի ռիթմի մեկ րոպեում 103 հարվածը համապատասխանում է կրծքավանդակին սեղմումների անհրաժեշտ հաճախականությանը։ Այս մասին հաղորդում է Science Alert պարբերականը։
Դա է ապացուցել 164 ուսանողի մասնակցությամբ գիտափորձը։

Հիթը լսելիս ուսանողներն ավելի լավ են կարողացել հաղթահարել խնդիրը։ 10 ուսանողից 9-ը պահել են ճիշտ տեմպը՝ մեկ րոպեում 100-120 սեղմում։ Իսկ միայն երգը երգող ուսանողների 74 տոկոսն է կարողացել ճիշտ տեմպը պահել։











































