Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ որքան շատ երեխաներ ունի կինը, այնքան մեծ է նրա մոտ սրտի նոպայի, կաթվածի և սրտային անբավարարության ռիսկը։

Գիտնականները ենթադրում են, որ հղիությունն ու երեխայի խնամքը բացասաբար են անդրադառնում կնոջ սրտի աշխատանքի վրա։ Ավելին, բազմազավակ մայրերը 40%-ով ավելի հաճախ են սրտի նոպա ունենում, քան մեկ կամ երկու երեխա ունեցողները։
Պարզվել է նաև, որ հինգ և ավելի երեխաներ ունեցող մայրերը 30%-ով ավելի են հակված սրտանոթային հիվանդությունների, քան այն կանայք, որոնք մեկ կամ երկու երեխա ունեն։ Երեք–չորս երեխա ունեցող կանայք նույնպես գտնվում են վտանգավոր գոտում, սակայն ոչ այնքան, որքան հինգ և ավելի երեխաներ ունեցողները։









































