«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված «ֆինանսական բուրգի» քր. գործի շրջանակներում Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին իր ցուցմունքներում նշել էր, որ ինքն ունի ոստիկանության կողմից տրամադրված թիկնապահ:
Թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, շարունակում Է օգտվել այդ թիկնապահի ծառայությունից և դրա դիմաց ոստիկանությանն Է վճարում ամսական 180 հազար դրամ:
Ոստիկանությունից նաև հայտնել են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այդ ծառայությունը համապատասխան պայմանագիր կնքելով ոստիկանության հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:










































