Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բուհերի դիմորդների թիվն այս տարի անհամեմատ նվազել է

Հայաստանյան բուհեր այս տարի դիմել է ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Բուհերից հավաստիացրին՝ չնայած նման ցածր ցուցանիշին՝ գրեթե չկան ֆակուլտետներ, որոնց համար դիմումներ ընդհանրապես չլինեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թե՛ Գնահատման և թեստավորման կենտրոնի, թե՛ բուհերի մասնագետները դիմորդների նման ցածր քանակը պայմանավորեցին 12-ամյա կրթական համակարգով:

 «Ունենք 4626 դիմորդ: Դասարանները քիչ թվով աշակերտներ ունեին: Այս տարվա շրջանավարտներն առաջինն էին, ովքեր ավարտում էին 12 տարի սովորելով»,-դիմորդների թվի կրճատումն այսպես հիմնավորեց ՀՀ գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը:

ԵՊՀ ընդունելության առաջին փուլում դիմել է 1519 դիմորդ: Նախորդ տարի բակալավրիատի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ էր դիմել 2632 դիմորդ՝ 1113-ով ավելի այս տարվա դիմորդների թվից:

«Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ԵՊՀ-ն այս տարի ամենաշատ դիմորդներ ունի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն»,

«Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների համար: Քիչ դիմորդներ ունեն «Քիմիա», «Սննդի անվտանգություն»,

«Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները»,-ասաց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ու հավելեց, թե այս տարի ԵՊՀ-ում չկա ֆակուլտետ, որ ընդհանրապես դիմորդ չունենա:

Նրա խոսքով՝ դիմորդների թվի նվազման պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգին:

Այս տարի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դիմորդների թիվը եղել է 290՝ նախորդ տարվա նույն ժամանակի դիմորդների թվից 70-ով պակաս: Ամենաշատ դիմում-հայտեր ներկայացվել են «Լեզվաբանություն»,

«Թարգմանչություն» մասնագիտությունների համար: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռուբեն Գևորգյանը նշեց՝ այս տարի թերի տարի էր:

Իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջին փուլի համար ունեցել է 616 դիմորդ՝ նախորդ տարվա մոտ 1000-ի համեմատ: Ամենաշատ դիմորդներ կան «Բանասիրություն», «Հոգեբանություն», «Սկզբնական կրթություն» մասնագիտությունների համար: Ընդհանրապես դիմորդներ չեն եղել «Բնագիտություն», «Տիֆլոմանկավարժություն» և «Սուրդոմանկավարժություն» բաժինների համար:

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դիմորդների թիվը եղել է 462՝ նախորդ տարվա 966-ի համեմատ: Այս բուհում ամենաշատը դիմել են ֆինանսական, իսկ ամենաքիչը՝ վիճակագրության ֆակուլտետների համար:

Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այս տարի ունի 503 դիմորդ: Ամենաշատը դիմորդներ եղել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար, ամենաքիչը՝ «Չափագիտության»՝ ընդամենը 4 դիմորդ: Առանց դիմորդի ֆակուլտետ չի մնացել:

Առաջին փուլի համար դիմում-հայտերը հայաստանյան բուհերում ընդունվել են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին:

Աննա Գրիգորյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում