Տղամարդը սելֆի է արել գնացքի տակ ընկած Կանադացի զբոսաշրջիկի ֆոնին։
Դեպքը տեղի է ունեցել Պյաչենցա (Իտալիա) քաղաքում։ Դեպքի մասին գրել է տեղի լրագրող Ջորջիա Լամբրին։ Լուսանկարում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու բժիշկները շրջապատել վթարի ենթարկված, ռելսերի վրա պառկած կնոջը, իսկ սպիտակ շորերորվ տղամարդը լուսանկարվում է այդ ֆոնին և ձեռքով հաղթական V նշանն է ցույց տալիս։
«Մենք վերջնականապես կորցրել ենք մարդկությունը»,– գրել է թղթակիցը Facebook-ում։
Շատ օգտատերեր ագրեսիվ են արձագանքել Լամբրիի գրառմանը։
«Այս կնոջը հարվածել է գնացքը։ Նա ոտքն է կորցրել։ Իսկ այս խելապակասը այդ ֆոնին սելֆի է անում»,– վրդովվում էին մարդիկ։
Ինչպես հաղորդել են տեղական կառավարման մարմինները, ավելի ուշ նրանք պարզել են տղամարդու ինքնությունը, նրան ձերբակալել են և ստիպել են հեռախոսից ջնջել նկարը։










































