Այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը:
Ինչպես նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության բնագավառում ծախսերը 2017-ին կազմել են 124,4 մլրդ դրամ, 96,6 տոկոս կատարողական: Այդ գումարներից 725 մլն դրամը ուղղվել է նախադպրոցական կրթությանը:
Նրա խոսքով՝ տարբեր գրասենյակներից հատկացումներ են եղել թերթերի և ամսագրերի բաժանորդագրման համար:
ԿԳ նախարարը նշեց, որ իրենք վերապահումներ ունեն նաև վերապատրաստումների հետ կապված ծրագրերին. «Կրթության ազգային ինստիտուտին բավականին մեծ գումարներ են գնում, բայց, կարծում ենք, դրանք չեն ծառայում նպատակին, և առաջիկայում մենք նախատեսում ենք Կրթության ազգային ինստիտուտը հիմնովին բարեփոխել, որտեղ կմեծացվի վերապատրաստումների որակը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բոլորը վերապատրաստվել են, չի եղել որևէ մեկը, որ վերապատրաստում չանցնի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































