Հունաստանի արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հեռացրած գրառման պատճառով Facebook-ին մեղադրել է նացիզմին աջակցելու մեջ, հայտնել են գերատեսչությունում։
Հունիսի 2-ին սոցկայքը հեռացրեց լրագրող Նիկոս Բոյպուլոսի հոդվածը և մեկ օրով արգելափակեց նրա էջը։ Հոդվածում գրված էր գերմանական բռնազավթման տարիներին Կրետեի Կանդանոս գյուղում ջարդի մասին։
Լյուքսեմբուրգում ԵՄ արդարադատության և ներքին գործերի նախարարների խորհրդի ժամանակ Կոնտոնիսը հայտարարել է, որ Facebook-ում գրաքննություն սահմանելն անթույլատրելի է։ Նրա խոսքով՝ նման միջոցառման նպատակն է ջնջել նացիստների վայրագությունների մասին պատմական հիշողությունը և թաքցնել «Ոսկե արշալույս»-ի անդամների նեոնացիստական գաղափարախոսությունը։









































