Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Հայաստանը չունի այլընտրանք. ՌԴ-ի հետ հարաբերության նախադեպը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որը նախարարին է հանձնել իր հավատարմագրերը: Նախարարն ու ՌԴ նոր դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերության հեռանկարներ, նաև բարձր մակարդակի փոխայցերի ժամանակացույց: Դեսպանի հավատարմագրերի հանձնման իրողությունը զուգադիպել է մի քանի հետաքրքիր այլ իրողությունների հետ, որ տեղի են ունեցել կամ ունենում այս օրերին հայ-ռուսական դաշտում: Այսօր ՌԴ է մեկնել Հայաստանի պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը՝ երկկողմ հանդիպումների ու նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպման համար: Ռուսական «Վեստի» հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել նախագահ Արմեն Սարգսյանից, արտգործնախարարին հավատարմագրերն է հանձնել ՌԴ դեսպանը, իսկ հունիսի 7-ին էլ Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ փաստացի առաջին հանդիպման:

Ակնառու է, որ ընթացիկ օրերը, կարծես թե, բավական ընդգծված հայ-ռուսական օրակարգ ունեն Հայաստանի նոր իշխանության համար: Այստեղ իհարկե չկա զարմանալի ոչինչ, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության միանգամայն հայտնի նշանակությունը Հայաստանի համար, ու նաև Ռուսաստանի համար: Սակայն միևնույն ժամանակ նաև հենց այդ հարաբերության խնդիրը Հայաստանի նոր իշխանության առաջ, թերևս, ռազմավարական խնդիրներից մեկն է, ինչպես այդ հարաբերությունը բերել հավասարության և իրական միջպետականության դաշտ: Ակնհայտ է, որ արտաքին վեկտորի փոփոխությունը բացառելու մասին Հայաստանի նոր իշխանության հայտարարությունները այստեղ նվազագույն անհրաժեշտ, սակայն ամենևին ոչ ամբողջական հանգամանք են: Ավելին, վեկտորի փոփոխության բացակայության մասին հայտարարությունը ընդամենը պետք է լինի հենքը, որի վրա պետք է կառուցվի Ռուսաստանի հետ նոր հարաբերությունը: Իրավիճակն այստեղ բավականին նուրբ է, որովհետև նախորդ իշխանությունն այդ հարաբերությունը կառուցել է՝ ելնելով այսպես ասած այն բնույթից և դրանից բխող հնարավոր գործիքակազմից, որ ունեցել է ինքը:

Որակապես այլ բնույթի, հանրային լեգիտիմության սկզբունքորեն այլ պաշար ունենալու պարագայում ներկայիս իշխանությունը չի կարող թույլ տալ իրեն հայ-ռուսական հարաբերության գործիքակազմը պահել նույնը: Մյուս կողմից, այստեղ իհարկե շատ բարդ է գործիքակազմը փոխել ամբողջությամբ, քանի որ դրա մի զգալի մասն էլ պայմանավորված է Ռուսաստանի իշխանության բնույթով և իրողություններով: Այս տեսանկյունից, Հայաստանը հայտնվել է բավականին բացառիկ իրավիճակում, պարզ չէ սակայն այդ բառի դրական, թե բավականին բարդ իմաստով:

Հայաստանը բացառիկ իրավիճակում է նոյեմբերի 24-ից, երբ ԵՄ-ի հետ ստորագրեց գործակցության շրջանակային համաձայնագիր, լինելով ԵՏՄ անդամ: Այդ հանգամանքը, անշուշտ, միանգամայն դրական կապիտալ է Հայաստանի համար: Մյուս կողմից, սակայն, մարտահրավերներն ու նաև Հայաստանի շահերը, առկա հնարավորությունները պահանջում են որակապես փոփոխված Հայաստանին գտնել այն մոդելը, որ ժողորդավարական, արդիական պետությունը կարող է ունենալ ՌԴ իշխանության հետ հարաբերությունում, հաշվի առնելով այդ իշխանության ավտորիտար-ամբողջատիրական բնույթը:

Գործնականում, Ռուսաստանը չունի այդպիսի դաշնակցի, օրինակ, ժողովրդավարական, զարգացող, արդիական պետություն դաշնակից: Հայաստանն էլ չունի այլընտրանք այդ դաշնակցությանը, բայց նաև ժողովրդավարությանն ու արդիականացմանը: Միևնույն ժամանակ հնարավոր չէ որակական վերափոխումների պայմաններում հայ-ռուսական հարաբերությունը պահել նույն գործիքակազմի և բովանդակության շրջանակում: Ըստ այդմ, Հայաստանը չունի այլընտրանք գտնել թե նոր գործիքներ, նոր բովանդակություն, ստեղծելով փաստացի նախադեպ՝ Ռուսաստանի և նրա առաջին ժողովրդավարական ու արդիական դաշնակցի հարաբերության նախադեպը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում