Monday, 22 06 2026
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին

Արցախում ցանկացած բռնություն պետականության դեմ է և դատապարտելի է․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով այս օրերին մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի երկու նիստերին, տեսակապով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ներհայաստանյան մի շարք հարցերի և Արցախում ստեղծված իրավիճակին:

Անդրադառնալով Մասիսի քաղաքապետի և նրան սատարող 5 անձանց ազատ արձակմանը, որպես փաստաբան, Է. Մարուքյանը հայտնեց իր կարծիքը. «Ես չեմ փորձի մեկնաբանության առարկա դարձնել դատարանի որոշումը, որովհետև մենք երկար ժամանակ քննադատել ենք կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, և հիմա այլընտրանքային միջոց է օգտագործվել, բայց միևնույն ժամանակ պահանջ կար, որ նրանք կալանավորվեին: Այս քննադատությունը կարևոր ուղերձ է դատական իշխանությանը, չկա որևէ իշխանություն, որ կարողանա աչքերն ու ականջները փակ լսի հանրությանը: Կոնկրետ այս դեպքում մտահոգություն կա, հնարավոր է, որ նրանք, ազատ արձակվելով, ազդեն վկաների, նրանց ցուցմունքների վրա»:

Անդրադառնալով հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս գործընթացում՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման ժամանակ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը դատական նիստերի շենքում էր, և կասկածներ կան, որ ճնշում է եղել դատավորի և ողջ գործընթացի վրա, պատգամավորը մեկնաբանեց. «Բնականաբար քաղաքական հնչեղություն ունի այս գործը, քաղաքական գործընթացների հետևանքով է այս գործը հարուցվել և քաղաքական պրոցեսների արդյունքնում է, որ ունենք հնարավորություն այս գործին ընթացք տալու, իսկ եթե հեղափոխություն չլիներ, այդ անձինք չէին կալանավորվի: Քաղաքական գործընթացի արդյունք է, որ իրավապահ մարմիններն այդքան հեռուն են գնացել, բայց միևնույն ժամանակ չպետք է անմեղության վարկածի սկզբունքը հաշվի չառնենք: Դ. Հարությունյանի մասնակցությունը ես չէի դիտարկի որպես ճնշում դատարանի վրա, որովհետև նա այս պահին որևէ պաշտոն չունի, ուղղակի ՀՀԿ անդամ է: Բայց պատգամավորները ստորագրություններ են տվել և երաշխավորել են այս անձանց ազատության համար… Եթե դատարանը հաշվի է առել այս ստորագրությունները, ապա եթե այս անձինք խախտեն օրենքը, ստորագրություն տվողները պատասխանատվություն են կրելու դրա համար: Այստեղ մենք օրենքի հետ խնդիր չունենք: Տեսնենք՝ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, թե ոչ, եթե բողոքարկի, կլինի վերաքննություն:

Մի բան ակնհայտ է. թե՛ Փաշինյանը, թե՛ Արդարադատության նախարարը, թե՛ մենք բազմիցս նշել ենք, որ չենք միջամտելու դատական իշխանության գործերին: Դա առաջին նախապայմանն է և երաշխիքն է, որպեսզի դատական իշխանությունն առողջանա«,- նշեց Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով, որ այս «քաոսից»՝ որոշ դատավորներ կարող են օգտվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում