Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսը զարդարել է InStyle ամսագրի նոր համարի շապիկը:
Գեղեցկուհին, ով անցած շաբաթ ներկայացրել էր նոր ստուդիական ալբոմը, նկարահանվել է ամերիկյան ամսագրի հունվարյան համարի ֆոտոշարքում:
Նոր լուսանկարներում Սփիրսը հանդես է եկել շքեղ զգեստներով՝ ցուցադրելով բարեկազմ մարմինը: InStyle ամսագրի ֆոտոշարքի հեղինակը հանրահայտ լուսանկարիչ Միքելանջելո Դի Բատիստան է:








































