Թուրքական «Գալաթասարայ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի իտալական «Յուվենթուս»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Մեր առաջնային նպատակը գոլ բաց չթողնելն է: Եթե մենք կարողանանք զրկել մրցակցին մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծելուց, ապա հաղթելու հնարավորություն կունենանք:
Իհարկե, մենք մեր առջև հաջորդ փուլ դուրս գալու նպատակ ենք դրել: Այլ տարբերակների, օրինակ` 3-րդ տեղի մասին, մենք նույնիսկ չենք մտածում:
Պիրլոյի կորուստը «Յուվենթուս»-ին ծանր վիճակի մեջ է դնում: Պիրլոն մեծագույն ֆուտբոլիստ է, ում բացակայությունը վաղը կթուլացնի «Յուվենթուս»-ին: Միևնույն ժամանակ, նրանք ունեն բարձր մակարդակի այլ կատարողներ ևս, ովքեր կարող են փոխարինել նրան»,- ասել է Մանչինին:








































