Երկուշաբթի Սիրիայի տարածքում անջատվել է համացանցը և հեռախոսային կապը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը:
Հեռուստաալիքը, վկայակոչելով հեռուստահաղորդակցման ազգային ծառայության ղեկավարին, հաղորդել է, որ Սիրիայում համացանցն անջատվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով: Հեռախոսային կապի բացակայության պատճառների մասին չի հաղորդվում:
Նշենք, որ Սիրիայում շարունակվող ռազմական հակամարտության հետևանքով ենթակառուցվածքների վնասման պատճառով պարբերաբար անջատվում են կապի տարբեր միջոցները:








































