Saturday, 27 06 2026
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

Դատական համակարգում ոչինչ չի փոխվել․ ինչու մերժվեց Զինված խմբի անդամների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երկարատև դադարից հետո նախօրեին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ վերսկսվեց 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:  Պաշտպանական կողմը 8 միջնորդություն ներկայացրեց՝ խմբի 8 անդամների խափանման միջոցը փոխելու  վերաբերյալ:

Մասնավորապես, ամբաստանյալներ Վահան Շիրխանյանի, ազատամարտիկ, Ապար մականունով հայտնի Էդվարդ Ներսիսյանի, Վլադիմիր Առաքելյանի, Արա Պողոսյանի, Խաչիկ Ավետիսյանի, Գևորգ Ջնդոյանի, Հարություն Սարիբեկյանի և Արթուր Վարդանյանի պաշտպանները: Մոտ 8 ժամ հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց ամբաստանյալներին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խաչիկ Ավետիսյանի և Վլադիմիր Առաքելյանի պաշտպան Գիվի Հարությունյանը նշեց, որ դատարանի որոշումը չի ստացել, սակայն վստահ է, որ ստանդարտ ձևակերպումներ են լինելու այն մասով, որ ամբաստանյալները ազատության մեջ խոչընդոտելու են դատաքննությանը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալները երբեք ոչ մի կերպ չեն խոչընդոտ չեն հանդիսացել։

«Մինչև Հայաստանում իրավիճակի փոփոխությունը, գիտեինք ինչպես էր որոշումները կայացվում։ Գոյություն ուներ քաղաքական դաշտ և Բաղրամյան 26-ից հրահանգներ էին ուղարկվում։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել և դատավորները պետք է հասկանան, որ որոշումները պետք է օրենքով կայացվեն։ 2 տարուց ավել անազատության մեջ են, դատական նիստեր չի կատարվում։ Մարդիկ հենց այնպես մնում են կալանքի տակ։ Մեղադրող դատախազները դատարանում պատճառաբանում էին, որ ազատության մեջ ամբաստանյալները կխոչընդոտեն դատավարության ընթացքին կամ ամբաստանյալներ կան, որոնց դեռ չեն հարցաքննել»,- մանրամասնեց պաշտպանը։ Ըստ Հովհաննիսյանի՝ առաջադրված մեղադրանքները ևս ակնհայտ ապօրինի են։

«Դատարանները կանգնել են փաստի առաջ՝  հրաման տվող չկա։ Այս տարիների ընթացքում դատավորների մեծ մասը կորցրել է սեփական կարծիք հայտնելու, որոշում կայացնելու ունակությունը։ Իսկ հիմա բերանը բաց կանգնած են, չգիտեն ինչ անեն։ Իսկ այդ չիմանալ ինչ անելը սովորաբար ի վնաս է ամբաստանյալներին»,- շեշտեց Գիվի Հովհաննիսյանը։

Իսկ պաշտպանյալների, մասնավորապես՝ Վլադիմիր Առաքելյանի և Խաչիկ Ավետիսյանի առողջական վիճակի մասով պաշտպանն ասաց, որ դրանք առկա են, վիրահատությունից հետո էլ խորացել են մեկուսարանային պայմաններում։ «Բոլոր հիվանդությունները ձեռք են բերվել անազատության պայմաններում։ Պետությունն ի՞նչ է անում այս մարդկանց համար։ Մարդիկ ոչ միայն առանց որևէ հիմքի անազատության մեջ են, այլև ձեռք են բերում մի շարք հիվանդություններ։

Նորքի զինված խմբի գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ևս միջնորդությունը մերժելու դատարանի որոշումը դեռ չի ստացել։ Պաշտպանի խոսքով՝ միջնորդության մերժման պատճառը դատարանի կողմից օրենքի ոչ ճիշտ կիրառումն է։  «Ես կարող եմ ասել, որ արդեն 1,5 է առանց որևէ հիմքի Վահան Շիրխանյանին պահում են կալանքի տակ։ Հիմա ինչ է փոխվել, ինչ չի փոխվել, պարոն Բեկթաշյանի մոտ (դատավոր-խմբ․) ոչինչ չի փոխվել։ Ինքը ինչպես 1,5 առաջ գործը վարույթ էր ընդունել և կալանքի անօրինական որոշում կայացրել, այնպես էլ մինչև այսօր իր որոշումը պահում է»,- մանրամասնեց Ալումյանը։ Իսկ դատարանի այն մտավախության մասին, որ ամբաստանյալները ազատության մեջ կարող են խոչընդոտել դատական պրոցեսին, Ալումյանն ասաց․ «Եթե այդ մտավախությունը հիմքեր չունի, ապա դա ֆոբիա է»։

Իսկ Շիրխանյանի առողջական վիճակի մասով պաշտպանը փոխանցեց, այժմ վիճակը կայուն է։

Հիշեցնենք, այս գործով ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 223, 235 և 35-300 հոդվածներով, այն  է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և իշխանությունը զավթելու նախապատրաստումը՝ բռնություն գործադրելու միջոցով կամ գործադրելու սպառնալիքով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում