2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիան ցնցած ավերիչ երկրաշարժն իսկական «սպի» է թողել մոլորակի գրավիտացիոն դաշտում: Նման եզրակացության են եկել Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները, ովքեր ուսումնասիրել են GOCE հատոկ արբանյակից ստացված վերջին տվյալները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տիեզերական սարքը, որը նոյեմբերին ավարտել է ուղեծրում իր քառամյա առաքելությունը, զգայուն գրադիոմետր է կիրառել՝ Երկրի գրավիտացիայի ուսումնասիրման համար: Դրա օգնությամբ արբանյակը կազմել է օվկիանոսային հոսանքների, ինչպես նաև հրաբխային ու սեյսմիկ ակտիվության մանրամասն քարտեզները:
Այդ բոլոր երևույթները լավ նկատելի փոփոխություններ են մտցրել Երկրի գրավիտացիոն դաշտում:
Ինչպես նշել են եվրոպացի գիտնականները, մասշտաբային հուզումները դաշտում, որն առաջացել է Ճապոնական կղզիների շրջանում 2011-ի ողբերգական իրադարձություններից հետո, դարձել են GOCE-ի կողմից դիտարկված խոշորագույն «սպին», որը շարունակում է գոյատևել առ այսօր:










































