Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Քաղաքական «մակաբույծները» օգտվում են առիթից․ միասնական ցուցակով գնալը կնշանակի հեղափոխության առևանգում

Նոր կառավարության ծրագիրը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Ծրագրում առաջնային արձանագրվել է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ նաև բովանդակային իմաստով, այսինքն՝ անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելու ճանապարհով և նաև ժամկետային առումով, որ առավելագույնը մեկ տարվա ընթացքում պետք է իրականացվի:

Այդ արձանագրումը կարևոր եմ համարում ոչ միայն իրավիճակը հեղափոխականից ամբողջապես ինստիտուցիոնալ քաղաքական համակարգային տիրույթ տեղափոխելու առումով, այլ նաև այդ կետը հենց արդեն ինքնին թելադրելու է կառավարության մոտիվացիան, գործողությունների տրամաբանությունը, որովհետև եթե մեկ տարի հետո պետք է լինի ընտրություն, կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ կարողանա հավակնել 50+1 ցուցանիշին: Առաջնային ուղենիշը պետք է լինի հենց այդ ընտրության մարտահրավերը»:

Քաղաքագետ Ստյոպա Սֆարյանը նշեց, որ այս խորհրդարանն ունի հաստատված բյուջե, և նոր կառավարությունը կգնա բյուջեի վերանայումների. «Դրա մասին ակնարկներ կան, անշուշտ, վերաձևումներ կլինեն, բայց քանի որ եկամտային մասը հաշվարկված է, չգիտեմ, թե վերանայումների, կրճատումների ու խնայողությունների արդյունքում ինչպիսի փոփոխություններ կլինեն. շատ փոփոխություններ սպասելն իրատեսական չէ: Նաև հաշվի առնենք, որ այս կառավարությունը անցումային է, կոալիցիոն է, հետևաբար այս ծրագիրը չենք համարի գաղափարական կամ պլատֆորմային ծրագիր:

Այս ծրագիրը մեկ գլխավոր առաքելություն ունի ոչ միայն հռչակված տեսլականի առումով, որ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, իսկ դա տեղի է ունենում միայն ընտրությունների միջոցով; Բավարար չէ բանավոր հայտարարել, թե ժողովուրդն է նոր կառավարության հենարանը, փողոցով երկար կառավարել հնարավոր չէ, 50+1- ի և քաղաքական կայունության առումով, անշուշտ պետք է արտահերթ ընտրություններ տեղի ունենան»:

Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ գլխավոր պատասխանատվությունը թավշյա հեղափոխության առաջնորդող թիմի վրա է, և ընտրությունն այս թիմի համար պետք է դիտարկվի որպես հեղափոխության մի մաս:

«Այսօր քաղաքական կեցվածքի խնդիր կա, դեռևս գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ»- նշեց Ստյոպա Սաֆարյանը և հավելեց, որ Ն. Փաշինյանն այս պահին արտախորհրդարանական ուժերի աջակցության կարիքն ունի:

Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց, որ սպառված քաղաքական ուժերը պետք է հեռանան: Ս. Սաֆարյանը հավելեց, որ միասնական ցուցակով գնալը կնշանակի հեղափոխության առևանգում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում