Wednesday, 01 07 2026
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի

ՀՀԿ-ական ռևանշիզմի վախճանը

Հանրապետականը կարծես թե դիմանում է, համենայնդեպս արտաքին տպավորությունն այդպիսին է: Նույնիսկ Արթուր Գևորգյանի հեռանալը և Շիրակ Թորոսյանի հեռացումը խուճապ չառաջացրին, և ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը շարունակում է մեծամասնություն ունենալ խորհրդարանում: Անգամ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների սեփականությունը հանդիսացող ընկերություններում սկսված ստուգումները և բացահայտումները չեն խախտել շարքերի համախմբվածությունը:

Սրա պատճառը, սակայն, ամենևին էլ այն չէ, որ հանրապետականները հավատարիմ են իրենց գաղափարին կամ ինքնապահպանման բնազդը նրանց հուշում է, որ իրենք կարող են ավելի հաջող պաշտպանվել ոչ թե առանձին-առանձին, այլ միասին լինելու պարագայում: Ամենևին ոչ, նրանք ուղղակի չգիտեն, թե ուր գնան, նրանց ոչ մի տեղ չեն սպասում, նրանք ամենուր մերժված են:

Տպավորություն կար, որ ՀՀԿ-ն պատրաստվում է հակահեղափոխության, և հանրապետականները սպասում են դրա համար պարարտ իրավիճակի հասունացմանը: Բավարար է, որ հեղափոխական եռանդը մարի, իշխանությունը մի քանի սխալներ թույլ տա, հասարակության սպասումները չարդարանան, և ՀՀԿ-ն նորից կվերցնի իշխանությունը, մանավանդ, որ սահմանադրական իշխանությունը շարունակում է մնալ Հանրապետականի ձեռքում: Այս սցենարը հնարավոր է, որ իրականություն դառնալու հեռանկար ունենար, եթե միայն ՀՀԿ-ն լիներ կուսակցություն, այլ ոչ թե իշխանության կերակրատաշտի շուրջ հավաքված մարդկանց հանրույթ, որոնց միավորում է բացառապես այդ կերակրատաշտից առավելագույնս օգտվելու ցանկությունը:

Ավելորդ է անգամ ասել, որ հայտարարված 140-հազարանոց ՀՀԿ-ից այսօր ոչ թե 4 հազար, այլ նույնիսկ 400 կուսակցական չի մնացել: ՀՀԿ-ն ակտիվորեն կուստոմսեր էր բաժանում պետական հաստատությունների գրեթե բոլոր աշխատակիցներին: Որտեղ հիմնարկի ղեկավարը հանրապետական էր, անդամները նույնպես հանրապետական էին, հանրապետական պատգամավորները իրենց պատկանող ընկերությունների աշխատակիցներին կուսակցական տոմսեր էին բաժանում, և ամեն տարի հայտարարվում էր հանրապետականների թվի անշեղ աճի մասին: Հիմա ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունի, և մարդիկ հասկանում են, որ հանրապետական չլինելը վտանգավոր չէ, հանրապետական լինելը հանրայնորեն պարսավելի է:

Հիմա այլևս հանրապետական չէ որևէ գյուղապետ կամ քաղաքապետ, հանրապետական մարզպետները հեռացվում են աշխատանքից, և նրանց փոխարեն նշանակվում են այլ՝ ՔՊ և ԲՀԿ ներկայացուցիչներ: ՀՀԿ-ն այլևս տանիք չէ գործարարությամբ զբաղվելու համար, և առավել ևս՝ մարդկանց պաշտոններում նշանակելու համար: Նախկինում հանրապետական պատգամավորները իրենց ազգականներին ու բարեկամներին տեղավորում էին պետական կառավարման համակարգի ամենաեկամտաբեր պաշտոններում, իսկ հիմա նրանց փոխարինում են անկուսակցականներով կամ նոր իշխանության ներկայացուցիչներով:

ՀՀԿ-ական վերնախավի մոտ տրամաբանական հարց է առաջանում, եթե ՀՀԿ-ական լինելը իրենց համար որևէ արտոնություն չի ապահովում, եթե ընդհակառակը՝ ՀՀԿ-ական լինելը համարվում է դատապարտելի, ինչի համար են իրենք ընդհանրապես մնում ՀՀԿ-ական: Ռևանշը չի կարող այդ մարդկանց ոգևորող և համախմբող գործոն լինել, որովհետև իրենք այլևս հասկանում են, որ նոր իրականությանը դիմադրելու պայմաններում կոչնչանան իրենք, քան կկարողանան հասնել ռևանշի:

Ընդհակառակը՝ ռևանշի և հակահեղափոխության գաղափարով տարվելը վտանգավոր է ՀՀԿ-ի համար, քանի որ այդ դեպքում իշխանությունը ավելի շատ մոտիվացիա է ստանում վերացնելու խորհրդարանում ՀՀԿ-ի դեռևս պահպանվող մեծամասնությունը: Դրա համար է այդ ֆորմալ մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ասում, թե իրենք դեմ չեն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին, ինչի դեմ մինչ այդ հանդես էին եկել գրեթե բոլոր ՀՀԿ-ականները: ՀՀԿ-ում հասկացել են, որ իրենց դեմ լինելը ստիպելու է նոր իշխանությանը մասնատել ՀՀԿ-ն՝ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար:

Բայց որքան էլ ՀՀԿ-ականները փորձեն ժամանակի հետ համընթաց քայլել, ժամանակը աշխատում է իրենց դեմ: Շատ կարճ ժամանակ անց այլևս ոչ մեկը չի հարցնելու՝ կողմ են նրանք Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կամ արտահերթ ընտրություններին, որովհետև ՀՀԿ-ի կարծիքը այլևս որոշիչ չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում