Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

LILLEVAN-ի բացառիկ ելույթը՝ «Գյոթե կենտրոնում»

Երևանում «Գյոթե կենտրոնը» հունիսի 3-ին՝ ժամը 17։00-ին, հրավիրում է ներկա գտնվել «Հանճարեղ դիլետանտներ»՝ ենթամշակույթ 1980-ականների Գերմանիայում» ցուցահանդեսի բացմանը։ 1981թ․ սեպտեմբերի 4-ին Բեռլինի Տեմպոդրոմում տեղի ունեցավ դիտավորյալ սխալ գրությամբ՝ Geniale Dilletanten («Հանճարեղ դիլետանտներ») խորագրով համերգը։ Այս անվանումն իրենով դարձավ Արևմտյան Գերմանիայում 1979-1989թթ․ կարճ ժամանակահատվածում արվեստի բեկումնային զարգացման հոմանիշը։ Այս ժամանակաշրջանում արվեստի բոլոր բնագավառներում արտիստները գտնում էին նոր ճանապարհներ իրենց համար և արտահայտման նոր ձևեր փնտրում։

Ժամը 18։00-ին բացառիկ ելույթ կունենա էլեկտրո և տեխնո երաժշտության ոլորտում հայտնի արտիստ LILLEVAN-ը, որը Եվրոպայում, Ասիայում և Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում հայտնի անիմե, վիդեո և մեդիաարտիստ է և հատուկ ժամանել է Գերմանիայից՝ հետաքրքրվելով Հայաստանում վերջին զարգացումներով և հայ երիտասարդության ակտիվությամբ։ Նրա հետ զրուցելու աշխատանքներին ծանոթանալու բացառիկ հնարավորություն կընձեռնվի։

LILLEVAN-ը  1997 թվականին հիմնել է Rechenzentrum աուդիովիզուալ խումբը, որի հետ զուգահեռ՝ նա աշխատում է տարբեր արվեստագետների հետ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած օպերայից մինչև ինստալյացիաներ, մինիմալիստական էլեկտրոնային էքսպերիմենտալիզմից մինչև պար ու դասական երաժշտություն։

Նա աշխատանքը դիտարկում է որպես բազմաբովանդակ պրոցես, որի կենտրոնական սկզբունքը իմպրովիզն է։ Lillevan-ը հայտնի է ամբողջ աշխարհում և միջազգային մեդիափառատոնների մշտական հյուրերից է։ Նրա աշխատանքները ներկայացվել են Կասելի «Դոկումենտայում», Բեռլինի «Տրանսմեդիալեում», Զագրեբի Բիենալեում, Մոնրեալի Mutek փառատոնում, Իսպանիայի Centro De Arte Actual y Diseño in Gijon-ում, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում, Ռոտերդամի էլեկտրոնային երաժշտության փառատոնում, Կրակովի Unsound Fest-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում