Երկուշաբթի Բանգկոկի փողոցներ դուրս եկած ցուցարարների թիվը հասել է 100 հազարի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության տվյալները:
Ցուցարարները շարժվում են Կառավարության տան մոտ, որտեղ մտադիր են «վերջին ճակատամարտը կազմակերպել ժողովրդական հեղափոխության համար»: Նրանց մի մասն արդեն ժամանել է Կառավարության տան մոտ: Քաղաքի շատ շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ երթի մասնակիցները քայլում են երթևեկելի հատվածով:
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Բանգկոկում երկուշաբթի անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է ավելի քան 60 դպրոց, չեն աշխատում խոշորագույն համալսարանները:







































