Լավ էր, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների հետ կապված բացահայտումները եղան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինս նշեց, որ Հայաստանի օրենսդրությանը չհամապատասխանող դեպքերին գնահատական պետք է տրվի:
Խոսելով 21-ամյա օգնական նշանակելու մասին՝ Աղաջանյանն ասաց, որ Տիգրան Մուղնեցյանը բազմատաղանդ երիտասարդ է, շատ խելացի, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ օլիմպիադաներ:
«Նա մեծ օգնություն է ցուցաբերում ինձ և վստահ եմ, որ մեր աշխատանքը կծառայի Հայաստանի Հանրապետությանը»,- նշեց նա:









































