Friday, 19 06 2026
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

Հայաստանի ազգային շահերի ոտնահարման պատճառը նախ պետք է փնտրել տանը, հետո միայն` դրսում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

Պարոն Աթանեսյան, համամի՞տ եք այն դիտարկումների հետ, որ Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում առկա են հստակ հակառուսական տրամադրություններ: Որպես օրինակ կարող ենք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ իրականացված բողոքի ակցիան և երթը, որին հարյուրավոր մարդիկ մասնակցեցին:

– Հայաստանյան հասարակությունը, ինչպես ցանկացած ժամանակակից հասարակություն, ունի տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքացիներ, որոնք այս կամ այն չափով միավորված են, պատրաստ պաշտպանելու իրենց իրավունքները և արտահայտելու իրենց քաղաքական նախապատվությունները: Եվ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ իրականացված բողոքի ակցիան քաղաքական բազմակարծության տեսանկյունից նույնքան ընդունելի է, որքան ռուսաստանամետ դիրքորոշման ցուցադրումը: Չպետք է մոռանալ, որ պետությունը իր քաղաքացիներն են, որոնք նորմալ պայմաններում պետությանը հաղորդում են ազդակներ, ընթացք և ուղղություն: Այլ հարց է, թե որքանով է այլակարծությունն ընդունելի արդի Հայաստանում: Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի նման քաղաքացիական նախաձեռնությունները սաստվեն և սահմանափակվեն` միայն մեկ դիրքորոշման օգտին, ապա պետք է ավարտված համարել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:

– Ռուսաստանի կողմից վտանգ այս առումով կարո՞ղ ենք տեսնել:Ասում են՝ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանի բոլոր հարցերը լուծվելու են Ռուսաստանում, հնարավո՞ր է դեմ արտահայտվող մարդկանց «հարցերն էլ այնտեղ լուծվեն»: Մենք ունենք այդ միության անդամ երկրների օրինակը. Բելառուսում, Ղազախստանում մարդու իրավունքների ոտնահարման հարյուրավոր դեպքեր, մասսայական ձերբակալություններ…

– Ըստ իս` Հայաստանի անդամակցության հեռանկարները Մաքսային Միությանը միանշանակ կապված են Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի սահմանափակման ռիսկի հետ: Այսպես, եթե միջազգային տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն ՄՄ անդամ պետությունները` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը դասվել են աշխարհի անազատ պետությունների շարքին, ապա Հայաստանը` կիսազատ, այսինքն` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ավելի բարձր մակարդակ ունեցող, կայացած ժողովրդավարական պետություններին ավելի մոտ գտնվող պետություն է: Համապատասխանաբար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներից մեկն է ազատությունների հետ կապված առավելության կորուստը, պետության ներսում ազատությունների սահմանափակումը` ՄՄ մյուս անդամ պետությունների օրինակով, իրենց խաղի կանոններին հարմարվելու տեսանկյունից:

Ի՞նչ կարող եք ասել այն դիտարկումների մասին, թե լինել որևէ պետության դեմ՝ վտանգ է Հայաստանի համար: Նույն կոնտեքստում շատերը նշում են, որ պետք չէ հակառուսական տրամադրություններ արտահայտել: Ռուսաստանի կողմից իրար հաջորդող ճնշումներին՝ գազի գնի թանկացմանը, զենքի վաճառքին (ինչն ըստ էության արվեց ՄՄ-ին անդամագրվելու համար) ադեկվատ չէ՞ հակառուսական տրամադրվածությունը:

– Հակառուսաստանյան (և ոչ թե, ինչպես ընդունված է համարել` «հակառուսական», մենք ռուս ժողովրդի դեմ լինելու պատճառներ չունենք) տրամադրությունների հավանականությունը, անշուշտ, ուղղակիորեն բխում է ՌԴ ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային շահերի դեմ ընդունվող որոշումներից, որոնք արդի քաղաքական իրականության փաստերից են, ցավոք: Սակայն յուրաքանչյուր պետության շահերի դեմ այլ պետության կողմից կարող են որոշումներ ընդունվել, եթե տվյալ պետությունը ջանքեր չի գործադրում` իր ազգային շահերը առաջին հերթին սեփական միջոցներով պաշտպանելու համար: Հայաստանի ազգային շահերի ոտնահարման պատճառը նախևառաջ պետք է փնտրել տանը, դրանից հետո միայն` դրսում:

Հայաստանի թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական դաշտում շատ են պրոռուսական ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարելի է ասել դրանք մեծամասնություն են կազմում՝ դատելով ակցիային մասնակցող քաղաքական ուժերի թվից: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները սեպտեմբերի երեքից հետո կարծես թե, որպես իրենց հիմնական գործընկեր, տեսնում են միայն ՀՀ իշխանություններին: ՌԴ ղեկավարի այցն էլ ըստ էության դա փաստեց, այս ուժերի գոյությունը հետագայում ինչպե՞ս կարող ենք պատկերացնել: Հիմա կարծես թե իշխող կուսակցությունից և առհասարակ իշխանություններից ավելի պրոռուսական ուժ Հայաստանում չկա:

 – Այն, որ ՌԴ և ՀՀ իշխանությունները նախընտրում են կարևորագույն քաղաքական որոշումներն ընդունել` այդ մասին նախապես հանրային քննարկումներ չծավալելով, հանրային կարծիքներից խուսափելով, խոսում է երկու պետությունների կառավարման համակարգերի նմանության, կամ գոնե նմանման միտման մասին: Այս տեսանկյունից, իրոք ավելի տրամաբանական է ՀՀ անդամակցությունը ՌԴ-ի կողմից ղեկավարվող կառույցին և ոչ թե` Եվրամիության նախաձեռնություններին:

Վերոհիշյալ իրողությունը ևս մի անգամ հիշեցնում է, որ ՀՀ-ում քաղաքական ընդդիմությունը դասական իմաստով բացակայում է: Բացի այդ, քաղաքական տարբեր ուժերի միջև հակադրությունը ոչ թե քաղաքական ուղղությունների ընտրության, տարբեր ռազմավարությունների առաջադրման շուրջ է, այլ` իշխանության նվաճման և երկարատև պահպանման: Ռուսաստանի հետ ՀՀ-ի հարաբերություններն այս տեսանկյունից մի տեսակ «անփոփոխ փոփոխական են»` սկզբունքային փոփոխությունների անկարողությամբ, ձևական-ցուցադրական փոխակերպումներով, որոնք հիշեցնում են ամերիկյան «Ֆորդ» ընկերության առաջին ղեկավարի խոսքերն իր գործարանի կողմից արտադրվող միատեսակ սև մեքենաների մասին. .Բոլոր գույները` սևի սահմաններում»:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում