Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Կառավարությունը դրսևորեց պետականամետ մոտեցում. Կանխվեց էլեկտրաէներգետիկ շուկայի մոնոպոլիզացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էներգետիկ ոլորտի և անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Պարոն Դավթյան, ՀՀ կառավարությունը դադարեցրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը։ Պայմանագիրը կնքվել էր անցած տարի՝ 25 տարով։ Այն պետք է ուժի մեջ մտներ այս տարի, սակայն, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է պայմանագիրը դադարեցնել, ինչի արդյունքում ԲԷՑը մնալու է պետական հիմնարկություն։ Ինչպե՞ս եք սա գնահատում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պայմանագիրը դադարեցվեց և սա ինչ է նշանակում։

-Տվյալ որոշումը միմիայն ողջունելի է, քանի որ բխում է Հայաստանի էներգետիկ անվտանգության շահերից: Ընդհանուր առմամբ, սա լուրջ ազդակ է, որը կառավարությունն ուղղում է ոչ միայն «Տաշիր» ընկերությանը, այլ նաև հասարակությանը՝ ցույց տալով, որ վերադարձ է կատարվում դեպի ողջամիտ ու տրամաբանական ազգային էներգետիկ քաղաքականությանը, որը, լինենք անկեղծ, վերջին տարիներին ավելի շատ իրականացվում էր տարատեսակ կորպորատիվ շահերի հիման վրա: Նման կորպորատիվ շահ էր ընկած նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը մասնավոր ըկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման մեջ: Ի դեպ, որպես լրացուցիչ ազդակ, որը վկայում է նոր էներգետիկ քաղաքականության մշակման և իրականացման մասին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր այն բանի վերաբերյալ, որ միջուկային էներգետիկան բացարձակ անհրաժեշտություն է Հայաստանի համար: Մինչդեռ վերջին շրջանում, հատկապես 2016-ից ի վեր, մենք հիմնականում տեսնում էինք, որ իշխանությունները որևէ ստույգ դիրքորոշում չէին հայտնում Հայաստանի ԱԷԿ-ի վերաբերյալ, իսկ կառավարության ծրագրում նոր բլոկի կառուցման մասին շատ թռուցիկ էր խոսվում: Ակնկալում եմ, որ վարչապետը ստույգ դիրքորոշում կհայտնի նաև վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ, որի դիցաբանացումը Հայաստանում այսօր անտրամաբանական մեծ ծավալների է հասել: Վերադառնալով ԲԷՑ-ի հարցին, եկեք փաստենք, որ աշխարհում միայն բացառիկ դեպքերում է ընդունված այդ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները մասնավոր սեկտորին հանձնել: Հայաստանի դեպքում մենք գործ ունենք մի կոմունիկացիոն ենթակառուցվածքի հետ, որը էլեկտրաէներգետիկ կապ է ապահովում հարևան Իրանի, Վրաստանի ու Արցախի հետ, հետևաբար, այն ունի նաև լուրջ աշխարհաքաղաքական ու անվտանգային նշանակություն: Ավելին, գործարքի կայացումը կնշանակեր, որ մենք գնում ենք դեպի էլեկտրաէներգետիկ շուկայի մոնոպոլիզացում, քանի որ «Տաշիր»-ը՝ տնօրինելով Հայաստանի էլեկտրական ցանցերը, բարձրավոլտ ցանցերը ու նաև գեներացիայով զբաղվելով՝ կդառնար սակագնային քաղաքականության առանցքային թելադրողը: Այս իմաստով կառավարությունը դրսևորեց բացարձակ պետականամետ մոտեցում՝ անկախ «Տաշիր»-ի բիզնես որակներից:

Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը: Դուք ոլորտին քաջատեղյակ եք։ Եթե պայմանագիրը ուժի մեջ մտներ, ի՞նչ կունենայինք դրա արդյուքնում և ի՞նչ կունենանք հիմա, երբ պայմանագիրը դադարեցվեց։

-Պայմանագրի տեքստին ծանոթ չեմ, բայց կարող եմ զուտ տրամաբանորեն մատնանշել այն հիմնական ռիսկային կետերը, որոնց մասին կարող էր մտավախություն հայտնել նախարարը: Կարծում եմ, պետք է այստեղ առանձնացնել երկու ռիսկային գործոն: Առաջինն այն է, որ 2017 թ.-ի նախագծով ենթադրվում էր, որ «Տաշիր կապիտալ»-ը՝ ստանձնելով ԲԷՑ-ի հավատարմագրային կառավարումը, փոխառու միջոցներ, վարկեր կներգրավեր ոլորտում մոդեռնիզացիա ապահովելու համար: Ավելին, ինչպես ցույց է տվել ՀԷՑ-ի տնօրինման փորձը, «Տաշիր»-ը կարող էր գնալ ընկերության կապիտալի գրավադրմանը, ինչն արդեն ռիսկային է երկրի էներգետիկ ու առհասարակ ազգային անվտանգության համար: Երկրորդ ռիսկային գործոնը, կարծում եմ, այն է, որ «Տաշիր»-ը չի թաքցրել իր ծրագրերը Վրաստանից ավելի էժան էլեկտրաէներգիա ներմուծելու վերաբերյալ, ինչը թույլ կտար բարձրացնել ընկերության մարժինալությունը: Հայտնի է, որ «Տաշիր»-ը 2017 թ. ամռանը կառավարության կողմից էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին ծրագիրը հաստատելուց հետո թրեյդինգային ընկերություն բացեց Վրաստանում այդ գործառույթն իրականացնելու համար: Սա ևս հակասում է Հայաստանի շահին, որն ունի էլեկտրաէներգետիկ հզորությունների պրոֆիցիտ և ինքն է ուղիներ փնտրում էլեկտրաէներգիա արտահանելու համար: Այսօր, նվազեցնելով «Տաշիր»-ի ազդեցության աստիճանը երկրի էներգահամակարգում, կառավարությունը պետք է նաև հաջորդ քայլն անի՝ ուղղված երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի համար սպառման շուկաներ փնտրելուն: Դա, իր հերթին, կնպաստի նաև էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցմանը, քանի որ հենց սպառման ցածր ցուցանիշները, ինչպես նաև համակարգում գոյացած հսկայական վարկային բեռը, թույլ չեն տվել սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն վարել: Այսօր մենք կյանքի ենք կոչում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը, որին ամեն կերպ խոչընդոտում է Բաքուն՝ այլընտրանքային միջանցքի շինարարություն նախաձեռնելով: Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի ցածր ինքնարժեք ապահովել արտաքին շուկաներում մրցունակ լինելու համար:

Պարոն Դավթյան, ԲԷՑը հավատարմագրային կառավարման հանձնելու ժամանակ կարծիքներ էին հնչում, որ ՀԷՑը առանձնապես շահույթով չի աշխատում, և ԲԷՑը հավատարմագրային կառավարման էր տրվում «Տաշիր»-ին՝ որպես կոմպենսացիա ոլորտի ապագա զարգացման համար։ Հնարավո՞ր է այս որոշումն ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

-Նախ և առաջ, չի կարելի կոմպենսացում իրականացնել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հաշվին: Մյուս կողմից, հիմքեր չունենք խոսելու ՀԷՑ-ի անշահույթ գործունեության մասին: Դեռ հրապարակված չէ ՀԷՑ-ի 2017 թ. տարեկան հաշվետվությունը, սակայն 2017 թ. առաջին կիսամյակի հաշվետվությունից տեսնում ենք, որ ընկերության շահույթը նախքան շահութահարկով հարկումը 3․5 մլրդ դրամ է կազմել: Ավելին, ՀԷՑ-ին հաջողվել է 2016 թվականից ի վեր նվազեցնել կորուստները՝ հասցնելով դրանք 13-ից 7-8 տոկոսի, ինչը ևս չի կարող չանդրադառնալ շահույթի ցուցանիշների դրական դինամիկայի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում