Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Երկխոսության հարցը Սերժ Սարգսյանը չի համաձայնեցրել Ծառուկյանի հետ

Եթե անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մակարդակով ասում է, որ ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու ընտրություններին, դա չի նշանակում, որ պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:


– Պարոն Բոստանջյան, երեկ Սերժ Սարգսյանը վերահաստատեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու իշխանության պատրաստակամությունը: Հետաքրքիր է, «Հանրապետական» կուսակցությունը, կուսակցության առաջնորդն այդ որոշումը համաձայնեցրե՞լ էին ԲՀԿ-ի հետ:


– Անձամբ ես դրա վերաբերյալ ինֆորմացիա չունեմ: Եթե համաձայնեցրած լինեին, պետք է Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցրած լինեին: Բայց ես այդ մասին էլ ինֆորմացիա չունեմ: Հետևաբար` անձամբ իմ կարծիքով, չի համաձայնեցվել: Չնայած  բոլոր պարագաներում համաձայնեցման դեպքում էլ պարտադիր չէր վայրկյանական այդ մասին տեղեկանայի: Կարող է պատահել այսօր երեկոյան կամ վաղը այդ մասին  իմանամ: Բայց այս պահի դրությամբ համաձայնության մասին ես տեղեկություն չունեմ:


– Ստացվում է, որ «Հանրապետական» կուսակցությունն  իր քայլերը չի՞ համաձայնեցնում ԲՀԿ հետ:


– Չէ, ինչո՞ւ եք այդպես ասում, համաձայնեցնում  է: Բազմաթիվ  հարցեր, օրինագծեր հանրապետականները համաձայնեցնում են ԲՀԿ հետ:


– Ճի՞շտ եմ հասկանում, որ ընդդիմության հետ պատրաստվում է երկխոսել ոչ թե կոալիցիան ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլ միայն «Հանրապետական» կուսակցությունը:


– Եթե անգամ  նման բան էլ լինի, չմոռանանք, որ իշխանության հիմնական կրողը «Հանրապետական» կուսակցությունն է: Ցանկանում եմ ասել, որ կարող է ընդհանուր ուղղվածությունը ուժեղ կուսակցության կողմից գծագրվի: Հասկանո՞ւմ եք: Այսինքն` մինչև անգամ, եթե այդպես էլ լինի, դրա մեջ տարօրինակ ինչ-որ բան չկա: Տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէ՞, ինքը իր կարճ խոսքում ասաց, որ երկխոսության ամբողջ ինստիտուտը, ըստ էության, կախված է հանրապետության նախագահից:


– Բայց չէ՞ որ կոալիցիայի ներսում հզորությամբ երկրորդ ուժը ԲՀԿ-ն է: Նույնիսկ քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ այս հանգամանքը հաշվի առնելով հանդերձ` ընդդիմության հետ երկխոսություն սկսելու «բաժնետոմսերի» 50 տոկոսը գտնվում  է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձեռքում:


– Բոլոր պարագաներում պարզ է, որ այդ հարցը մեզ հետ չի արծարծվել: Բայց ես ուղղակի ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետագայում անպայման կասեն` եկեք այսպես անենք: Բայց դեռևս չի եղել նման խոսակցություն: Միաժամանակ  եկեք չասենք 50, թե 60 տոկոս: Այդպես ավելի ճիշտ է:


– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի խոսքի բովանդակային մասին:


– Շատ լավ եմ վերաբերվում:


– Ինչո՞ւ շատ լավ, եթե կարելի է հիմնավորեք: Վերջին շրջանում բոլորը ողջունում էին երկխոսության թեման` ԲՀԿ-ն ներառյալ: Այնինչ հիմա հակառակն եք ողջունում:


– Երկխոսությունը ես ուրիշ կոնտեքստով էի պատկերացնում: Հետևաբար վերջերս ձեռնպահ էի մնում երկխոսության շուրջ հանդես գալուց, քանի որ ընդդիմության կողմից երկխոսությանը երկրի համար չափազանց կարևոր, օրհասական նշանակություն էր տրվում, ինչը ես որպես այդպիսին ծիծաղելի եմ համարում, քանի որ մեզ մոտ զարգացումներն այնպիսին չեն, ինչպես որ արաբական միացյալ էմիրություններում: Հատուկ պատվիրակություններ ստեղծվում են տարբեր տեսակի պատերազմների, լուրջ իրադարձությունների ժամանակ, որ շատ դժվարությամբ իրար հետ կարողանան եզրեր գտնել: Իսկ ներկա դրությամբ մենք ունենք  երկրին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ կարող ենք հանգիստ  խոսել, թեկուզ երկխոսություն ասվածի ճանապարհով: Սա հո «Պոդզդամի» պայմանագիրը չէ, Նյուրնբերգյան գործընթաց չէ կամ հո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չէ, որի հարցով Մինսկի խումբը ձևավորվեց: Հետևաբար` Սերժ Սարգսյանի որոշումը համարում եմ լուրջ և լավ: Իսկ երկխոսության թեման երբեք չի փակվում, որովհետև երկրում կան խնդիրներ, որոնց շուրջ ցանկացած պահի իշխանությունը պատրաստ է երկխոսել:


– Սերժ Սարգսյանի ու Հայաստանի դիրքերը ղարաբաղյան հարցում չթուլացնելու համար ԲՀԿ-ն ստորագրեց կոալիցիոն հուշագիրը: Միաժամանակ, վերջին շրջանում համառ լուրեր են տարածվում, որ աշնանը կամ հենց թեկուզ ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  դուրս  է գալու կոալիցիայից և  առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Եթե  հանկարծ Ղարաբաղի հարցը սրվի, «Բարգավաճը» հնարավո՞ր է դուրս չգա կոալիցիայից ու նույնիսկ հանուն Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ հետ միասին մասնակցի:


– Գագիկ Ծառուկյանը Լեռնային Ղարաբաղի հարց ընդհանրապես չի ասել: Նրա խոսքը վերաբերել է հանրապետության իշխանություններին և ընդհանրապես հանրապետության նախագահի դիրքերը ուժեղացնելուն: Միաժամանակ նշեմ, որ եթե ասում ենք, որ ԲՀԿ-ն միայնակ է մասնակցելու ընտրություններին, դա չի նշանակում, որ պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի զարգացումների շուրջ ձեր հարցին` դրանք արդեն ուրիշ սցենարների վերաբերող խնդիրներ են: Այդ սցենարները  պետական անվտանգության, պետական արդյունավետության խնդիրներ են, որոնք կծագեն անհրաժեշտ պահերի: Չենք կարող նստել և կանխավ մտածել` այդպես կլինի, թե չի լինի: Բայց պարզ չէ՞, որ մեր երկրի շահերը ինչ ենթադրեն, որ ավելի լավ է, այդ սցենարով էլ կառաջնորդվենք:


– Այսինքն` մեր մատնանշած տարբերակը առաջիկա զարգացումներում չի բացառվում:


– Ոչ մի տարբերակ չի բացառվում, որոնք կարող են մեր երկրի շահերը պաշտպանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում