Վլադիմիր Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ նշանակվելու մասին տեղեկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։
«Վլադիմիր Հակոբյանը մեր աշխատակիցն էր, գործուղվել էր նախագահական, հիմա վերադարձել է և կադրերի ռեզերվում է»,֊ ասաց նա։
Ավելի վաղ ԱԱԾ մամուլի քարտուղարությունից Tert.am-ին հայտնել էին, որ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ է նշանակվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:








































