Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը վարկաբեկում իր թիմին

Ընդդիմության հետ երկխոսության մասին Սերժ Սարգսյանի ելույթը, թերևս, ուրվագծում է մի երևույթ, որը գուցե անմիջականորեն չի առնչվում երկխոսության բուն թեմային, այդուհանդերձ բավական նուրբ թելով անցնում է ներքաղաքական այս ամբողջ իրադրության միջով:

Սերժ Սարգսյանի ելույթը էականորեն տարբերվում էր այն ելույթներից, որ վերջին օրերին նույն թեմայով ունենում էին նրա կուսակիցները, ում ազգանունները նշելու կարիք չկա, քանի որ հայտնի են բոլորին: Այդ մարդիկ գրեթե աներկբայորեն մերժում էին ընդդիմության հետ երկխոսելու փաստն անգամ, որևէ շփում անգամ` հայտարարելով, որ կա այն, ինչ կա, և իրենց համար առանձին Կոնգրես գոյություն չունի: Սերժ Սարգսյանը ոչ միայն պատասխանեց առանձին Կոնգրեսի մասով, այլ մի քանի որոշակի տարբերակներ առաջ բերեց երկխոսության շարունակության համար` իհարկե մերժելով արտահերթ ընտրության տարբերակը:

Այլ հարց է, թե ինչքանով են այդ տարբերակներն ընդունելի ընդդիմության և հասարակության համար, ինչքանով են արդյունավետ որպես երկրի խնդիրները լուծելու հավաքական մեխանիզմ: Բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանն արձագանքեց կտրականապես այլ որակով, քան նրա կուսակիցների հավատավոր և երդվյալ մերժումներն ու նույնիսկ հեգնական բնորոշումներն էին` տուն-տունիկ եք խաղում, ՀՀԿ պահակի հետ երկխոսեք: Մինչդեռ Սերժ Սարգսյանը տալիս է կոնկրետ անուններ, հասցեատերեր` Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Կարեն Կարապետյան: Նրանցից ո՞վ է ՀՀԿ պահակ: Միգուցե Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը կամ մյուս կարկառուն ՀՀԿ-ականները մանրամասնեն հիմա:

Ակնհայտ է, թե ինչպես իր պատասխանով Սերժ Սարգսյանը Կոնգրեսին ինչ-որ բան ասելուն զուգահեռ, ուղղակի վարկաբեկեց իր կուսակիցներին, այսպես ասած` ՀՀԿ «պերճանքին»: Սակայն, անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ Սարգսյանը դա անում էր չգիտակցված, ակամա, պատահական: Իրականում ամեն ինչ նա հաշվարկել էր բավական հստակ: Երբ ՀՀԿ-ականները ոգևորված հեգնում էին ու հերքում Կոնգրեսին, նրանք իհարկե արձագանքում էին նախագահի նստավայրից եկող մեսիջներին, քանի որ ինքնակամ նման բաներ ոչ Գալուստ Սահակյանը, ոչ մյուսները իրենց թույլ չէին տա ոչ մի դեպքում: Նրանք չեն ասի բառ, որը հավանություն չի ստացել նախագահի նստավայրում կամ չի թելադրվել այնտեղից:

Հարց է առաջանում` այդ դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը վարկաբեկում իր թիմին: Նախ` դա արդեն վաղուց նրա թիմը չէ, և ըստ էության չի էլ եղել: Սերժ Սարգսյանն ընդամենը օգտագործեց ՀՀԿ այդ կազմին, իսկ այժմ եկել է դրանից հրաժարվելու ժամանակը: Իսկ հրաժարվելու գործընթացը սահուն դարձնելու և խորհրդարանի ընտրությանը տրամաբանական վախճանի հասցնելու համար պետք է այդ կազմը հնարավորինս վարկաբեկել: Հենց դա էլ անում է Սերժ Սարգսյանը` ցույց տալով, թե ինչքան մեծ և անսահման է մորթապաշտությունն ու կամակատարությունը, անարժանապատվությունը ՀՀԿ այս կոնգլոմերատում: Եվ սրա հետ միասին էլ, Սերժ Սարգսյանն այս ֆոնին զուգահեռաբար փորձում է նաև սեփական առավելության ֆոն ստեղծել ու կապիտալ կուտակել ՀՀԿ-ականների վարկաբեկման հաշվին: Ահա սա է այն նուրբ գիծը, որն անցնում է Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի միջով, և որը թերևս ներքաղաքական ներկայիս զարգացումներում բավական հատկանշական մի սեկտոր է, առաջին հայացքից ոչ այնքան նշանակալից թվացող, բայց բավականին կարևոր և բնութագրական:

Լուսանկարը՝ Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում