Այս անսովոր ձևով Քրիս Թեմերմանը ծրագրում է իր աշխատանքների հանդեպ ուշադրություն գրավել: Բելգիացի ծրագրավորող Քրիս Թեմերմանը իր գրասենյակի պատերից մեկը խաղային ավտոմատի էկրանի է վերածել, իսկ խաղը կառավարող հեռակառավարման վահանակը տեղադրել է փողոցում:
Ոչ մի սահմանափակում չկա, այնպես որ ցանկացած անցորդ կարող է մոտենալ և անվճար ինտերակտիվ խաղ խաղալ:
Invasion խաղը Քրիսն ինքն է մշակել: Այն միաժամանակ կարելի է երկուսով խաղալ:
Դատելով լուսանկարներից և տեսանյութից՝ Invasion խաղալ ցանկացողների թիվը մեծ է:









































