ԱՄՆ–ում անբուժելի հիվանդները կարող են փորձարարական դեղեր ստանալ և բուժման փորձարարական մեթոդներ կիրառել։ Համապատասխան օրենքը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Մահացու հիվանդություններով մարդիկ, ովքեր արդեն փորձել են բուժման սովորական սերտիֆիկացված միջոցները, կկարողանան փորձարարական բուժում ստանալ, որը դեռ սերտիֆիկացում չի անցել։
ԱՄՆ–ում բուժման նոր մեթոդները բավական երկար գործընթաց են անցնում նախքան հաստատվելը, երբեմն դրա համար տարիներ են պահանջվում։ Կոնգրեսում շատերը աջակցում են օրենքին, շատերն էլ գտնում են, որ օրենքը բուժման սին հույսեր է տալիս մարդկանց։






































