ՌԴ Պետդուման այսօր վավերացրեց «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի և ՌԴ-ի միջև 1995թ. ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:
Արձանագրությամբ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է` 25 տարվա փոխարեն սահմանվելով 49 տարի: Այդ փոփոխություններով ամրագրվում է նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը ՀԳ տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից ՀՀ Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»: ԱԺ-ն այս արձանագրությունը վավերացրել էր երկու ամիս առաջ:
Արձանագրությունը ստորագրվել է անցյալ տարի օգոստոսի 20-ին Երևանում` ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ: