Իսրայելն ու Գազայի հատվածը պայմանավորվել են դադարեցնել գնդակոծությունները՝ եգիպտացի միջնորդների օգնությամբ։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՀԱՄԱՍ–ի հայտարարության մեջ ասվում է, որ չորեքշաբթի, մայիսի 30-ին, շարժման զինյալները միջնորդների օգնությամբ իսրայելցի զինվորականների հետ պայմանավորվել են հրադադարի մասին։ Պաղեստինցի պաշտոնյան ասել է, որ եգիպտական միջնորդությունն է բերել հրադադարի։










































