Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին ութ տարի ազատազրկում է սպառնում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
![]()
Ըստ լրատվամիջոցի՝ ֆուտբոլիստի փաստաբանները նախատեսել էին գործը ավարտին հասցնել 14,7 միլիոն եվրո տուգանք վճարելով, սակայն կտրուկ մերժում են ստացել: Իսպանիայի հարկային գործակալությունը պահանջում է 28 միլիոն եվրո, և եթե Ռոնալդուն այս գումարը չվճարի մինչև հունիսի 15-ը, ստիպված կլինի ներկայանալ դատարան:
Համաձայնելու դեպքում ֆուտբոլիստին սպասվում է երկու տարի ազատազրկում, որը ավտոմատ կերպով պայմանական կդառնա: Հակառակ դեպքում Ռոնալդուին սպառնում է 8 տարի ազատազրկում:









































