Սահմանաված կարգի համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 30-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելության օր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծանոթանալով ընդունելությանը ներկայացած երկու տասնյակից ավելի քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` նախարար Արթուր Գրիգորյանը հանձնարարել է քննարկել քաղաքացիների բարձրացրած հարցերին սեղմ ժամկետում համապատասխան լուծում տալու հնարավոր տարբերակները։








































