Տղամարդը, որը որոշել էր որդուն անակնկալ անել՝ գնելով խաղային սարք, խաբվել է: Խաղային ապարատի փոխարեն ուղարկվել է տպիչով տպված մի լուսանկար: Պիտեր Կլետվորսին ամբողջ տարին գումար է խնայել որդուն ամանորյա նվեր գնելու համար: Տղան գիտակցում է, որ ինքն է մեղավոր, քանի որ հայտարարության մեջ նշված է եղել «լուսանկար» բառը: Նա դարձել է խաբեբաների զոհը:
eBay-ի մամլո քարտուղարը հայտարարել է, որ աճուրդի վարչակազմը չի թույլատրում տեղադրել հայտարարություններ, որոնք կմոլորեցնեն մարդկանց, և մտադիր են քայլեր ձեռնարկել վաճառքն իրականացնողի դեմ, գրել է Mail Online-ը:










































