Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան պատրաստ է Իրանի իշխանությունների հետ բանակցություններ անցկացնել` «Ժնև-2» համաժողովից առաջ: ISNA գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Սիրիայի ազգային կոալիցիայի տեղեկատվության և քաղաքական հարցերով խորհրդատու Ֆայեզ Սարահին:
Նրա խոսքերով` կոալիցիան պատրաստ է Իրանի հետ վարել ուղիղ բանակցություններ` «Ժնև-2» համաժողովից առաջ, եթե Թեհրանը դադարի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Հիշեցնենք, որ «Ժնև-2» համաժողովը նախատեսվում է անցկացնել 2014-ի հունվարի 22-ին:





































