Youtube-ում հայտնված տեսանյութը ցնցել է փորձագետներին: Ականատեսների պնդմամբ` իրենք Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի նավահանգստում տեսագրել են հանելուկային փայլուն էակի «լողալը», որին արդեն կնքել են «տիեզերքից եկվոր» անվամբ:
Տեսագրությունում տարօրինակ էակը լողում է ջրի տակ` ստանալով տարբեր երանգներ: Այս երևույթի ականատեսներն այն լուսանկարել և տեսագրել են:
Ինժեներ ծրագրավորող Էնդրյու Սուփները Twitter-ի իր էջում գրել է. «Դա խելահեղություն է, սակայն Բրիստոլի նավահանգստում ես դիտում եմ եկվորի: Նա նման է մեդուզայի»:
Մեկ այլ ականատես ասել է, որ այլմոլորակայինն, ասես, որոշել էր լողալ:
Ծովային կենսաբանները փակուղու առջև են` գրում է The Telegraph-ը:
«Հնարավոր է, որ դա ծովային մեդուզայի կամ ծովային կենդանու հատուկ տեսակ է: Դա շատ անսովոր է, և ես իսկապես նախկինում նման բան չեմ տեսել»,- ասել է դոկտոր Սթիվ Սիմփսոնը:










































