Նյու Յորքում հայտնվել է նոր խոհարարական հիթ` տապակած ծղրիդ: Մանհեթենում գտնվող մեքսիկական ռեստորանում, որտեղ կարելի է փորձել այդ ուտեստը, հաճախորդները լեփ-լեցուն են: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Գաղափարը պատկանում է ռեստորանի սեփականատիրոջ ընկերոջը` մեքսիկացի նկարիչ Պեդրո Ռեյեսին:
Ինչպես ասել է Atojeria la Popular ռեստորանի տիրուհի Ռեգինա Գալվանդուկեն` ծղրիդները նախ տապակում են, հետո ավելացնում պանիր և ստացված զանգվածից պատրաստում կոտլետ: Այն վաճառվում է կլոր հացի մեջ` լոլիկով, սոխով և մայոնեզով:









































