Չինաստանի` արժույթի վերահսկողության պետական վարչությունը հայտարարել է, որ կուժեղացնի առևտրային բանկերի ֆինանսական գործարքների նկատմամբ վերահսկողությունը՝ անօրինական ֆինանսական գործարքների դեմ պայքարելու և արտարժույթների տեղաշարժը կանխելու նպատակով` հայտնում է gazeta.ru-ն:
Պետական վարչությունը կուժեղացնի նաև ընկերությունների կասկածելի առևտրային հաշվեկշիռների մոնիթորինգն ու ստուգումը: Սա հատկապես վերաբերում է այն ընկերություններին, որոնց առևտրային հաշվեկշիռը երկար ժամանակ կասկածելիորեն աճել է:
Իշխանությունները խստորեն կպատժեն առևտրային բանկերին և ընկերություններին` թույլ տված խախտումների համար:










































