ԱՄՆ-ում այս հանգստյան օրերին ձնաբքի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ: Մահվան դեպքեր են արձանագրվել 9 նահանգներում:
Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ` հայտնում է Associated Press-ը:
Դալլասում հետաձգվել է մարաթոնը, որին պետք է մասնակցեր 25 հազար մարդ:






































