ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրատեսորեն է գնահատում Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի կարգավորման հնարավորությունները:
«Դրանք 50 տոկոսից ավելին չեն: Սակայն փորձը փորձանք չէ»,- Օբամայի խոսքերը մեջբերում է Associatd Press-ը:
Նոյեմբերի վերջին «վեցյակի» և Իսլամական Հանրապետության միջև ձեռք է բերվել ժամանակավոր համաձայնագիր` Թեհրանի միջուկային ծրագրի վիճելի կողմերի շուրջ: Ենթադրվում է, որ կես տարի անց կողմերը կհասնեն վերջնական համաձայնության, և կկարգավորեն հարցի բոլոր վիճելի կետերը:
Սակայն արդեն այժմ Իրանը պնդում է, որ 2 շաբաթ առաջ կնքված ժամանակավոր համաձայնագիրը Իսլամական Հանրապետությանը ուրանի հարստացման իրավունք է տալիս: Վաշինգտոնն էլ պնդում է, որ համաձայն Ժնևում ստորագրած փաստաթղթերի` Իրանը նման իրավունք չունի:








































