ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը կմեկնեն ՀԱՀ` մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այն տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` Յոհանեսբուրգում:
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ավելի վաղ հայտնի է դաձել, որ բացի Բարաք և Միշել Օբամաներից` հուղարկավորությանը ներկա կգտնվեն նաև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշ կրտսերը` իրենց կանանց հետ:






































