Իր վերջին հարցազրույցներից մեկում մոդել Քենդիս Սվեյնփոլը հայտարարել է, որ «հիմար մոդելների» վերաբերյալ կարծրատիպերն արդեն անցյալում են:
HuffPost Live-ի հետ հարցազրույցում նա ասել է. «Շուրջդ այնքան շատ գեղեցիկ աղջիկներ կան, որ հաջողության հասնելու համար ավելին է պետք: Չի կարելի հույս դնել միայն արտաքին տեսքի վրա: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ պետք է խելացի լինել և դա բիզնեսի վերածել: Պետք է իմանալ, թե ինչպես վարվել փողերի հետ»:
Բացի այդ, Քենդիսը խոստովանել է, որ իրականում նա սևահեր է, սակայն իրեն ավելի շատ դուր է գալիս շիկահեր լինել:
25-ամյա Քենդիսը նաև ասել է, որ սիրում է Բրազիլիան:









































