Շաբաթվա կեսերին Լինդսի Լոհանը Մայամիում ներկա է գտնվել Art Basel ցուցահանդեսին: Ժամանելով Ֆլորիդա` դերասանուհին անմիջապես լողավազան է գնացել:
Սև լողազգեստով իր լուսանկարը Լինդսին տեղադրել է Instagram-ում` հետևյալ մակագրությամբ. «Լողալու ժամանակն է: Պաշտում եմ արևը»:
Սև գեղեցիկ լողազգեստով ջրում նա իրեն լուսանկարել է հեռախոսով: Հետո Լինդսին լուսանկարել է եղբորը և նրա ընկերներին:
Հաջորդ օրը Լոհանը լողավազանի մոտ յոգայով է զբաղվել: Այդ լուսանկարները ևս տեղ են գտել սոցկայքում, գրում է Spletnik.ru կայքը:










































